Իրանում սպանված ցուցարարների թիվն անցել է 500-ը, ձերբակալվածների թիվը մոտենում է 11 հազարին

Your browser doesn’t support HTML5

Չնայած ինտերնետի անջատմանը, իրավապահների ուժգնացող բռնաճնշումներին՝ հակակառավարական ցույցերն Իրանում շարունակվում են արդեն 16 օր: Ըստ իրավապաշտպան կազմակերպությունների՝ այս օրերին սպանվել է ավելի քան 500 ցուցարար, 48 իրավապահ, ձերբակալվել է 10 հազար 600-ից ավելի մարդ: