Երևանում քննարկվել են Հայաստան–Իրան հարաբերությունների և տարածաշրջանային հարցեր

Իրանում տարածվող բողոքի ակցիաների ֆոնին երկրորդ օրն է Երևանում է Իրանի փոխարտգործնախարարը:

Այսօր Հայաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարությունների միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները են կայացել՝ փոխնախարարներ Վահան Կոստանյանի և Մաջիդ Թախթ Ռավանչիի գլխավորությամբ։

Խորհրդակցությունների ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունների օրակարգը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային զարգացումներին առնչվող հարցեր։ Հայկական կողմի հաղորդագրությունում որևէ ուղիղ անդրադարձ չկա Իրանում արդեն մոտ երկու շաբաթ ընթացող հակակառավարական ցույցերին:

«Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են երկու երկրների միջև համագործակցության ակտիվ դինամիկան՝ վերահաստատելով հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու վճռականությունը»,- հայտնում էյ պաշտոնական Երևանը։

Վահան Կոստանյանն անդրադարձել է տարածաշրջանային փոխկապակցվածության զարգացմանն ուղղված նախագծերին, այդ թվում՝ «ԹՐԻՓՓ ուղի» ծրագրի կյանքի կոչման արդյունքում ակնկալվող նոր հնարավորություններին:

Քննարկումներ են տեղի ունեցել էներգետիկայի, ենթակառուցվածքների, առողջապահության, գյուղատնտեսության, զբոսաշրջության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարների շուրջ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանում է Իրանի փոխարտգործնախարարը