Ադրբեջանական բենզինի նոր խմբաքանակը նույն ընկերություններն են ներկրում. Պապոյան

Ադրբեջանական բենզինի նոր խմբաքանակը նույն ընկերություններն են ներկրում, Ազգային ժողովի իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող կոնցեռնի մաս կազմող «Մեգա Թրեյդը» և Sisha world ընկերությունը, որն ըստ լրատվամիջոցների, գործարար Սամվել Ալեքսանյանի կնոջ՝ Շողերինա Մկրտչյանի եղբորորդուն է պատկանում՝ 24- ամյա Սամվել Մկրտչյանին:

Ըստ նախարարի, մի քանի հազար տոննա վառելիք է ներկրվում՝ և՛ պրեմիում, և՛ ռեգուլյար տեսակի բենզին, ինչպես նաև դիզելային վառելիք:

«Ով ուզի, կարող է գնալ, բերել, ազատ է», - հավաստիացնում է Գևորգ Պապոյանը:

Նախօրեին ադրբեջանական APA-ն էր հաղորդել, որ նախատեսվում է Հայաստան ուղարկել AI-92 տեսակի բենզինի և դիզելային վառելիքի 1000-ական տոննա։ Բացի այդ, Հայաստան կառաքվի 1800 տոննա AI-95 տեսակի բենզին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանը նավթամթերքի նոր խմբաքանակ է ուղարկում Հայաստան