Իսրայելը սկսել է հարվածներ հասցնել Լիբանանում «Հեզբոլա»-ի և «Համաս»-ի «թիրախներին»

Իսրայելական բանակը երկուշաբթի սկսել է հարվածներ հասցնել Լիբանանում «Հեզբոլա»-ի և «Համաս»-ի «թիրախներին», հայտնում է Reuters-ը:

Ավելի վաղ Իսրայելի բանակի խոսնակը հայտարարել էր, որ զինված ուժերը ծրագրում են հարվածներ հասցնել «Հեզբոլա»-ի և «Համաս»-ի «ռազմական ենթակառուցվածքներին»՝ արևելյան Լիբանանի Բեքաայի հովտում գտնվող Համմարա և Այն էլ-Թինե գյուղերում, ինչպես նաև հարավում գտնվող Քֆար Հաթթա և Անան գյուղերում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իսրայելի ու «Հեզբոլա»-ի միջև հրադադարի համաձայնագիրն ուժի մեջ է մտել, սակայն Բեյրութում կրակոցներ են լսվել․ Reuters
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իսրայելը հայտնել է, որ հարվածել է Լիբանանում գտնվող «Հեզբոլա»-ի կառույցներին