Իսրայելի զինուժը Ամանորի գիշերը կրակ է բացել և սպանել մի պաղեստինցու, երկուսը վիրավոր են

TOPSHOT - An aerial view shows tents sheltering displaced Palestinians in the war-damaged area surrounding Gaza City's port on October 20, 2025, during a US-brokered ceasefire between Israel and Palestinian factions.

Իսրայելի զինուժը հաստատել է, որ Ամանորի գիշերը կրակ է բացել և սպանել մի պաղեստինցու, երկուսը վիրավոր են։ Ըստ պաշտոնական հաղորդագրության, նրանք քարեր էին նետել իսրայելական զինուժին ուղղությամբ։ Պաղեստինի իշխանությունները պնդում են, որ իսրայելական զինուժը արգելափակել էր Արևմտյան ափին գտնվող մի քանի մայրուղիներ, որտեղ և տեղի է ունեցել միջադեպը։

Մինչ այդ Թել Ավիվը երկու ամսով կասեցրել էր Գազայում աշխատող 37 միջազգային, մարդասիրական կազմակերպությունների, այդ թվում՝ գործունեությունը, պնդելով, թե դրանք չեն համապատասխանում օրենսդրական նորմերին։ Իսրայելը, մասնավորապես, պահանջում է ներկայացնել աշխատակիցների անձնական տվյալները, ինչը միջազգային կառույցները խնդրահարույց են համարում անվտանգության տեսանկյունից։

Տասը պետություն, այդ թվում՝ Կանադան, Ֆրանսիան, և Միացյալ Թագավորությունը համատեղ հայտարարությամբ դատապարտել են այս քայլը, ընդգծելով՝ եթե այս ոչ կառավարական կազմակերպությունները դադարեն գործել, հումանիտար ճգնաժամի առջև կանգնած Գազայում յուրաքանչյուր երեք առողջապահական հաստատությունից մեկը կփակվի։