Շվեյցարիայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 40 զոհ, ավելի քան 100-ը վիրավոր

Շվեյցարիայում առնվազն 40 մարդ է զոհվել, 100-ից ավելին վիրավորվել՝ Կրան Մոնտանա լեռնադահուկային հանգստավայրի բարում տեղի ունեցած պայթյունի հետևանքով։ Ըստ պաշտոնական տվյալների, զոհերի շարքում օտարերկրացիներ կան, վիրավորների մեծ մասը ծանր վիճակում է։

Պայթյունը տեղի է ունեցել Le Constellation ակումբում՝ Նոր տարվա տոնակատարության ժամանակ, դրանից հետո տեղում մեծ հրդեհ է բռնկվել։ Թե որն է եղել պատճառը՝ դեռ հստակ չէ, տեղի դատախազը միայն հայտնել է, որ դիտարկվում է տեխնիկական պատճառներով բռնկված հրդեհի, ոչ թե դիտավորյալ հարձակման վարկածը։