Բուլղարիան այսօրվանից անցնում է եվրոյի՝ դառնալով եվրոգոտու 21-րդ անդամը։
Բալկանյան երկիրը իր ազգային արժույթին՝ լևին հրաժեշտ է տալիս Եվրամիությանը անդամակցելուց գրեթե 19 տարի անց։
Պատմական փոփոխությունը տեղի է ունենում երկրում շարունակվող քաղաքական ճգնաժամի պայմաններում։ Դեկտեմբերին՝ բողոքի ցույցերից հետո, կոալիցիոն կառավարությունը հրաժարական տվեց, առաջիկայում սպասվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ։