Կամչատկայում գրանցվել է 5.1 մագնիտուդով երկրաշարժ

Կամչատկայում գրանցվել է 5.1 մագնիտուդով ստորջրյա երկրաշարժ, հայտնում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության դաշնային հետազոտական կենտրոնի Կամչատկայի մասնաճյուղը։

«Ռիա Նովոստիի» փոխանցմամբ՝ ծառայությունը հավելել է, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Պետրոպավլովսկ-Կամչատկայից 214 կիլոմետր հեռավորության վրա, իսկ ցնցման խորությունը կազմել է մոտավորապես 3.8 կիլոմետր։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Կամչատկայում տեղի է ունեցել 6,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ Կամչատկայում տեղի է ունեցել 7.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժԵրեք րոպեում Կամչատկայում գրանցվել է 5.5 մագնիտուդ ուժգնությամբ երկու երկրաշարժ