Ի՞նչ տվեց, ինչո՞վ հիշվեց անցնող տարին, «Ազատությունն» առաջարկում է հիշել միասին:
2025-ի հունվարին Հայաստանում լսում էին սպառնալիքներ Ադրբեջանի նախագահից ու կասկածներ Իրանից՝ կարող է պատերազմ սկսվել:
Երկրի ներսում խառն էին տրանսպորտի ու հայտարարագրման հարցերով. ուղևորների մի մասն ասում էր՝ չի վճարելու թանկացած ուղեվարձը, հարկատուների մի մասն էլ հարցնում՝ ինչպե՞ս հայտարարագրվել:
Փետրվարին երկրի գլխավոր հարկատուն՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենայինը գործադուլ արեց. և շատերը հիշեցին մեմը՝ սկզբում նրանք աշխատավայրում արդարություն էին փնտրում, հետո սկսեցին աշխատանք փնտրել:
Իսկ թե ինչ էին կատարվում մյուս ամիսներին, «Ազատության» ռեպորտաժում.