Ֆրանսիական «Ֆիգարո» պարբերականի տեղեկություններով՝ երկրի կառավարությունն առաջիկայում մտադիր է խորհրդարան ուղարկել մինչև 15 տարեկան անձանց կողմից սոցցանցերից օգտվելու արգելք նախատեսող օրինագիծը։
«Եթե Ֆրանսիայի Ազգային ժողովը կողմ քվեարկի այս օրինագծին, արգելքն ուժի մեջ կմտնի 2026 թվականի սեպտեմբերի 1-ից»,- գրում է թերթը։
Ֆրանսիայի կառավարության պնդմամբ՝ այս քայլը հնարավորություն կտա զերծ պահել անչափահասներին անցանկալի բովանդակության գրառումներից ու տեսանյութերից, ինչպես նաև կբարելավի նրանց հոգեբանական վիճակը։
Օրինագծի ընդունման դեպքում Ֆրանսիան կդառնա աշխարհի երկրորդ երկիրը, որ կարգելի անչափահասների մուտքը սոցցանցներ։ Ամիսներ առաջ նմանատիպ օրենք ընդունել էր նաև Ավստրալիայի խորհրդարանը։