ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դեկտեմբերի 30-ի նիստում հաստատել է էլեկտրաէներգետիկական համակարգի խոշոր արտադրող կայանների և ծառայություններ մատուցողների սակագները։
Հանձնաժողովից հայտնում են, որ սակագների վրա ազդող բոլոր դրական և բացասական գործոնների վերլուծության արդյունքում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կողմից սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագների փոփոխության անհրաժեշտություն չի առաջացել, և գործող սակագները 2026 թվականին կմնան անփոփոխ։