Չինաստանը զորավարժություններ է սկսում Թայվանի մոտ

Չինաստանի զինված ուժերը Թայվանի շրջակա տարածք են տեղաշարժել ցամաքային զորքեր, նավատորմ, ռազմաօդային ուժեր և հրետանային ստորաբաժանումներ՝ «Արդարության առաքելություն 2025» անվանումը կրող զորավարժությունների համար:

Սա Չինաստանի կողմից անցկացվող արդեն վեցերորդ խոշոր ռազմական զորավարժությունն է 2022 թվականից ի վեր, այն բանից հետո, երբ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի այն ժամանակվա խոսնակ Նենսի Փելոսին այցելեց Թայվան։

Զորավարժությունները հաջորդում են ԱՄՆ-ի կողմից Թայվանին 11.1 միլիարդ դոլարի զենքի վաճառքի մասին հայտարարությանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ-ի նկատմամբ՝ Թայվանին զենք վաճառելու համարԹրամփի վարչակազմը հաստատել է Թայվանին ռեկորդային՝ 11.1 միլիարդ դոլարի զենքի վաճառքը