ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ ԱՄՆ-ը ու Ուկրաինան «շատ ավելի են մոտենում» պատերազմը դադարեցնելու համաձայնագրին, միաժամանակ ընդունելով, որ վիճելի Դոնբասի շրջանի ճակատագիրը մնում է չլուծված հիմնական հարց։
Reuters-ի փոխանցմամբ՝ հանդիպումից հետո Թրամփն ու Զելենսկին առաջընթաց են արձանագրել խաղաղության բանակցություններում ամենավիճելի երկու հարցերի՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների և Դոնբասի շրջանի շուրջ, որը Ռուսաստանը ձգտում է գրավել։
Զելենսկին ասել է, որ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վերաբերյալ համաձայնագիր է ձեռք բերվել։
Ուկրաինայի նախագահի փոժանցմամբ՝ Թրամփը համաձայնել է կրկին հյուրընկալել եվրոպացի առաջնորդներին, հնարավոր է՝ Սպիտակ տանը, հունվարին։ Թրամփն էլ նշել է, որ հանդիպումը կարող է տեղի ունենալ Վաշինգտոնում կամ «որևէ այլ վայրում»։
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնն էլ, Թրամփի և Զելենսկու հանդիպումից հետո X-ում արված գրառման մեջ, նշել է, որ առաջընթաց է գրանցվել անվտանգության երաշխիքների հարցում։