Հնդկական նավթային ընկերությունը վերսկսել է ռուսական նավթի գնումը

Հնդկաստանի խոշորագույն մասնավոր նավթավերամշակող ընկերությունը՝ Reliance Industries-ը, վերսկսել է ռուսական նավթի գնումները՝ չնայած ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցներին, հայտնում է Bloomberg գործակալությունը։

Ըստ աղբյուրների՝ ընկերությունը ռուսական նավթը ձեռք է բերում զեղչված գներով այն մատակարարներից, որոնք պատժամիջոցների տակ չեն գտնվում, և տեղափոխում է այն Գուջարաթում գտնվող իր նավթավերամշակման գործարան։

Ռուսական նավթի տեղափոխման համար Reliance Industries-ը օգտագործում է Aframax դասի տանկերներ։