Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը:

Կառավարության հաղորդմամբ «մանրամասներ են ներկայացվել իշխանությունների լիարժեք հավասարակշռման և փոխզսպման մեխանիզմների ամրապնդման, իրավական կառուցակարգերի հետագա կատարելագործման, հանրային կառավարման ինստիտուտների արդյունավետության բարձրացման, ինչպես նաև սահմանադրական ինստիտուտների կայունության և գործունակության ապահովմանն ուղղված կարգավորումների վերաբերյալ»։

Կառավարության տարածած հաղորդագրության համաձայն՝ Սահմանադրական կարգավորումների վերանայմանն առնչվող հարցերի շրջանակում ծավալվել է մտքերի փոխանակություն, ներկայացվել են դիտարկումներ և առաջարկություններ՝ սահմանադրական սկզբունքների, իրավական կանխատեսելիության, ինչպես նաև իրավական պետության ամրապնդման տեսանկյունից։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Վարչապետի դիրքորոշումը չենք կարող հաշվի չառնել. փոխնախարարը՝ Սահմանադրության նախաբանից հռչակագրին հղումը հանելու մասինՍահմանադրության նոր տեքստը պետք է պատրաստ լինի մարտ ամսին․ Սրբուհի Գալյան«Մանիպուլյացիա». Մարուքյանը՝ Սահմանադրության նախագծում կայուն մեծամասնությամբ խորհրդարան ձևավորելու սկզբունքից հրաժարվելու որոշման մասին Սահմանադրական բարեփոխումների խորհուրդն ակտիվացել է. ինչ հարցեր են քննարկվել այսօրվա նիստում«Ալիևի տնային աշխատանքը ես չեմ կատարի». Սահմանադրական բարեփոխումները դեռ չեն հասել Մայր օրենքի նախաբանին