«Թրամփին ենք նամակ գրել». անհետ կորածների հարազատները կառավարության անգործությունից են խոսում
Your browser doesn’t support HTML5
Կառավարության նիստին զուգահեռ այսօր բողոքի հերթական ակցիա էր։ Անհետ կորածների հարազատները տարիներ շարունակ ապարդյուն թակում են հնարավոր բոլոր պետական կառույցների դռները, որ ի վերջո վերադարձի մասին մի լուր, ծայրահեղ դեպքում գոնե մի մասունք ստանան իրենց հարազտաներից։