Կիևը և Վաշինգտոնը առաջիկա օրերին նոր բանակցություններ կանցկացնեն ԱՄՆ-ում. Զելենսկի

Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ Կիևի և Վաշինգտոնի պատվիրակությունները առաջիկա օրերին նոր բանակցություններ կանցկացնեն Միացյալ Նահանգներում՝ խաղաղության ծրագրի շուրջ։

«Ուրբաթ և շաբաթ օրերին մեր թիմը կլինի Միացյալ Նահանգներում. նրանք արդեն ճանապարհին են», - ասել է Վլադիմիր Զելենսկին՝ առանց հավելյալ մանրամասների։

Հանդիպումից առաջ՝ անցած շաբաթ հաղորդվել էր, որ Զելենսկին, ԱՄՆ-ի և Եվրոպայի պաշտոնյաները Բեռլինում համաձայնության են եկել 20 կետանոց ծրագրի, այդ թվում՝ Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տալու շուրջ՝ ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածի նմանությամբ:

Ռուսաստանը դեռևս չի արձագանքել վերջին առաջարկին, սակայն նախագահ Պուտինը երեկ կրկնել է, որ Մոսկվան մտադիր է հասնել իր նպատակներին՝ ցանկացած ճանապարհով։

«Մենք բոլորս գիտենք Ռուսաստանի դիրքորոշումը։ Նրանք ցանկանում են գրավել ամբողջ Դոնբասը», - այսօր ասել է Զելենսկին։ Մինչ այդ նա բազմիցս է հայտարարել, որ Ուկրաինան պատրաստ չէ գնալ տարածքային զիջումների։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Մոսկվայից կրկին ազդակներ ստացանք, որ պատրաստվում են հաջորդ տարի շարունակել պատերազմը. ԶելենսկիՊուտին. «Եթե հրաժարվեն բովանդակային քննարկումներից, Ռուսաստանը ռազմական ճանապարհով կազատագրի իր պատմական հողերը»