Մոսկվայում հանդիպել են Ռուսաստանի ու Իրանի ԱԳ նախարարները

Մոսկվայում հանդիպել են Ռուսաստանի ու Իրանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Աբբաս Արաղչին։

«Մենք շնորհակալ ենք Ռուսաստանին՝ Իրանի վրա ամերիկյան և իսրայելական հարձակումը դատապարտելու համար», - հանդիպման մեկնարկին ասել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին, հավելելով, թե «անհրաժեշտ է խորհրդակցել այս զարգացումների շուրջ, ինչպես նաև քննարկել տարածաշրջանային և միջազգային հարցեր»։

Սերգեյ Լավրովն իր հերթին ընդգծել է՝ փաստը, որ ինքն ու Արաղչին այս տարվա ընթացքում արդեն հինգերորդ անգամ են հանդիպում, վկայում է երկու երկրների արտաքին քաղաքականության գործունեության համակարգված աշխատանքի մասին:

Կողմերն այսօր՝ առաջին անգամ, համագործակցության փաստաթուղթ են ստորագրել՝ առաջիկա երկու տարվա ընթացքում արտգործնախարարությունների միջև կանոնավոր խորհրդակցություններ անցկացնելու մասին։