Ալիևը համաներում է հայտարարում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատրաստվում է համաներում հայտարարել։ Այս մասին հաղորդում է APA գործակալությունը:

Լրատվամիջոցի տեղեկություններով՝ համաներման ակտի նախագծի համաձայն ազատազրկման վայրերը լքելու են «Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պաշտպանության համար մղված ռազմական գործողությունների, այդ թվում՝ Հայրենական պատերազմի և 2023 թվականի սեպտեմբերի 19-ից 20-ը անցկացված հակաահաբեկչական գործողության մասնակիցները»։

Ալիևի հրամանագրով համաներումը տարածվելու է նաև ռազմական գործողությունների ընթացքում զոհվածների կամ անհետ կորածների մերձավոր հարազատների, ինչպես նաև այն մարդկանց վրա, որոնք «հաշմանդամություն են ստացել Հայաստանի Հանրապետության կողմից խաղաղ բնակչության դեմ զինված սադրանքների հետևանքով»։