Թրամփը պատրաստվում է Գազայում խաղաղապահ ուժերի հրամանատար նշանակել

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում է Գազայում խաղաղապահ ուժերի հրամանատար նշանակել ամերիկացի բարձրաստիճան զինվորականներից մեկին։ Այս մասին հաղորդում է Axios պարբերականը՝ վկայակոչելով երկու ամերիկացի և երկու իսրայելցի պաշտոնյաների։

Կայքի տեղեկություններով՝ այս մասին օրերս Իսրայել կատարած այցի ընթացքում հայտնել է ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների դեսպան Մայք Ուլոցը՝ նշելով, որ խաղաղապահ ուժերի ապագա հրամանատարն ամենայն հավանականությամբ գեներալ-մայորի կոչում կունենա։

Սպիտակ տունն ու Պենտագոնը առայժմ այս տեղեկությունը չեն մեկնաբանում։