Փաշինյանի կառավարական օդանավը Մոսկվայի օդային տարածքի փակման պատճառով վայրէջք է կատարել Սանկտ Պետերբուրգում

Գիշերը վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարական օդանավը Մոսկվայի օդային տարածքի ժամանակավոր փակման պատճառով վայրէջք չի իրականացրել, հայտնում է վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը՝ տեղեկացնելով, որ օդանավը ուղևորվել է Սանկտ Պետերբուրգ և ապահով վայրէջք կատարել «Պուլկովո» օդանավակայանում։

Առավոտյան Փաշինյանը շարունակել է իր ուղևորությունը և մեկնել Մոսկվա, որտեղ կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին, ինչպես նաև Գիտության և տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության միջազգային կոնֆերանսին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյանը Համբուրգից կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին