Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդները հեռախոսազրույց են ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ քննարկելու Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու Վաշինգտոնի ջանքերը, հայտնում է Reuters-ը։
Լրագրողների հարցին ի պատասխան՝ Թրամփը ասել է, որ երեք երկրների առաջնորղները հորդորել են ԱՄՆ ներկայացուցիչներ ուղարկել Եվրոպայում շաբաթավերջին կայանալիք հանդիպմանը՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ քննարկելու հետագա քայլերը։
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը հայտարարել է, որ 40 րոպեանոց քննարկում է ունեցել Թրամփի և եվրոպացի գործընկերների հետ՝ պարզելու, թե ինչպես առաջ շարժվել «այս թեմայի շուրջ, որը վերաբերում է մեզ բոլորիս»։
Այսպես կոչված E3 երկրների առանձին հայտարարություններում նշվում էր, որ առաջնորդները ողջունել են Թրամփի վարչակազմի միջնորդական ջանքերը՝ Ուկրաինայում ամուր և տևական խաղաղություն հաստատելու համար։