Ալեն Սիմոնյանը չի բացառում՝ Ստամբուլում կարող է հանդիպել Ադրբեջանի խորհրդարանի նախագահի հետ

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում չբացառեց, որ Ստամբուլում կարող է հանդիպել Ադրբեջանի իր գործընկերոջ հետ:

«Մենք մշտապես փորձում ենք բոլոր միջազգային հարթակներն օգտագործել շփումների համար, և Ադրբեջանի իմ գործընկերը նույնպես դրական է տրամադրված այդ շփման տրամաբանության նկատմամբ։ Չնայած դեռ խոսակցություն չկա՝ բայց ենթադրում եմ, որ Ստամբուլում կայանալիք Միջխորհրդարանական միության համաժողովի շրջանակներում էլի շփումներ տեղի կունենան իմ և Ադրբեջանի խորհրդարանի նախագահի միջև։ Կշարունակենք քննարկել նաև այն տրամաբանությունը, որ մեր պատգամավորները և մենք ընդլայնված կազմով շփումներ ունենանք՝ արդեն որևիցե միջազգային համատեքստից դուրս, արդեն հենց մեր որոշման հիման վրա», - ասաց Սիմոնյանը։

Հայաստանի և Ադրբեջանի Ազգային ժողովի նախագահներ Ալեն Սիմոնյանն ու Սահիբա Գաֆարովան վերջին անգամ հանդիպել էին հոկտեմբերին՝ Ժնևում անցկացվող Միջխորհրդարանական միության 151-րդ վեհաժողովի շրջանակում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Խոսույթի տարբերության խնդիր է. Սիմոնյանը Գաֆարովային հարցրել է «Զանգեզուրի միջանցք» տերմինի մասին