Ուկրաինայի նախագահ Զելենսկին ժամանել է Լոնդոն՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի և Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ քննարկելու արդեն չորրորդ տարին շարունակվող պատերազմը դադարեցնելու ուղիները։ Այդ նպատակին հասնելու համար կարևոր է, որ Եվրոպան, Ուկրաինան և ԱՄՆ-ը միասնական լինեն, ասել է Զելենսկին։
Դրանից ժամեր առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել էր նրան՝ պնդելով, թե Ուկրաինայի նախագահը դեռ չի կարդացել խաղաղություն հաստատելու՝ ամերիկյան առաջարկն ու «պատրաստ չէ այն ստորագրել»։
Գերմանիայի կանցլերն այսօր հայտարարել է, թե թերահավատ է ամերիկյան առաջարկի որոշ տարրերի հարցում։ «Մենք այստեղ ենք, որ քննարկենք այն», - ասել է Մերցը։
Ավելի վաղ նաև Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնն էր քննադատել Վաշինգտոնի ներկայացրած նախնական պլանը, որի համաձայն Ուկրաինան մի շարք տարածքներ պետք է զիջի Ռուսաստանին, հրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու ծրագրերից ու կրճատի սեփական բանակը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թրամփը հիասթափված է, որ Զելենսկին դեռ չի կարդացել ամերիկյան առաջարկները