Հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի և Ադրբեջանի վարչապետերը

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի իր գործընկերոջ՝ Ալի Ասադովի հետ։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի կառավարության մամուլի ծառայությունը:

Ըստ հաղորդագրության, երկու երկրների վարչապետերը քննարկել են ռուս-ադրբեջանական առևտրատնտեսական, գիտական և տեխնիկական համագործակցության, ինչպես նաև ԱՊՀ շրջանակներում համագործակցության խորացման հետ կապված հարցեր։

Միշուստինը և Ասադովը ընդգծել են արդյունաբերության, էներգետիկայի, տրանսպորտային ենթակառուցվածքների և այլ ոլորտներում համատեղ նախագծերի առաջխաղացման կարևորությունը, ասված է ռուսական կողմի տարածած հաղորդագրությունում։