Էդգար Շաթիրյանն ընտրվել է ՍԴ փոխնախագահ

Էդգար Շաթիրյան, լուսանկարը՝ ՍԴ պաշտոնական կայքից

Այսօրվա աշխատակարգային նիստում Սահմանադրական դատարանի փոխնախագահի պաշտոնում ընտրվել է ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը։ Այս մասին հաղորդում է ՍԴ մամուլի ծառայությունը:

Էդգար Շաթիրյանը 45 տարեկան է, իրավաբանական գիտությունների թեկնածու է, դոցենտ, Ազգային ժողովի կողմից ՍԴ դատավոր է ընտրվել 2020 թվականի սեպտեմբերին: Մինչ այդ՝ մոտ երկու տասնամյակի աշխատանքային գործունեության ընթացքում, եղել է, մասնավորապես, Միջազգային զարգացման իրավունքի կազմակերպության (IDLO) ավագ փորձագետ, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի փորձագետ, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ, ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ, ՍԴ խորհրդական: