Հարավարևելյան Ասիայի երեք երկրներում ջրհեղեղների և սողանքների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 600-ը, հայտնում է Reuters-ը:
Ինդոնեզիան, Մալայզիան և Թաիլանդը բախվել են լայնածավալ ավերածությունների Մալակկայի նեղուցում ձևավորված հազվագյուտ արևադարձային փոթորկից հետո, որը մեկ շաբաթ շարունակ ուժեղ անձրևներ և քամու պոռթկումներ է առաջացրել։ Ինդոնեզիայում զոհվել է 435, Թաիլանդում՝ 170, իսկ Մալայզիայում՝ երեք մարդ։
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ տուժել է ավելի քան 4 միլիոն մարդ՝ գրեթե 3 միլիոնը հարավային Թաիլանդում և 1.1 միլիոնը արևմտյան Ինդոնեզիայում։