Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ներման պաշտոնական խնդրանք է ներկայացրել նախագահ Իսահակ Հերցոգին, Reuters-ի փոխանցմամբ՝ հայտնել է Իսրայելի նախագահի գրասենյակը։
«Նախագահի գրասենյակը գիտակցում է, որ սա արտակարգ խնդրանք է, որը կրում է էական հետևանքներ։ Բոլոր համապատասխան կարծիքները ստանալուց հետո նախագահը կքննարկի խնդրանքը», - հայտնել է Հերցոգի գրասենյակը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն է նամակ հղել Իսրայելի նախագաhին՝ հորդորելով քննարկել վարչապետ Նեթանյահուին ներում շնորհելու հարցը:
Նեթանյահուի դեմ քրեական երեք գործ է հարուցվել 2019 թվականից, այդ թվում՝ գործարարներից մոտ 210 հազար դոլարի նվերներ ստանալու մեղադրանքով։ Նա իրեն մեղավոր չի ճանաչում։