Ղազախստանը կոչ է արել Ուկրաինային դադարեցնել Կասպյան խողովակաշարային կոնսորցիումի տերմինալի վրա հարձակումը

Ղազախստանը կոչ է արել Ուկրաինային դադարեցնել Կասպյան խողովակաշարային կոնսորցիումի (ԿԽԿ) Սևծովյան տերմինալի վրա հարձակումը, որը սպասարկում է համաշխարհային նավթի ավելի քան 1 տոկոսը, հայտնում է Reuters-ը:

Կասպյան խողովակաշարային կոնսորցիումը, որի բաժնետերերի մեջ կան ռուսական, ղազախական և ամերիկյան ընկերություններ, հայտարարել է, որ դադարեցրել է գործունեությունը, քանի որ Սև ծովի իր ռուսական տերմինալի ենթակառուցվածքներից մեկը զգալի վնաս է կրել ուկրաինական անօդաչուի հարձակման պատճառով։

Ղազախստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ սա անօդաչուներով երրորդ հարձակումն է այն օբյեկտի նկատմամբ, որը նախարարությունը բնորոշել է որպես «բացարձակապես քաղաքացիական նշանակության ենթակառուցվածք, որի գործունեությունը պաշտպանված է միջազգային իրավունքի նորմերով»։