ՀԱՊԿ-ը կոչ է անում օր առաջ ստորագրել հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը

ՀԱՊԿ անդամ պետությունները կոչ են անում Հայաստանին և Ադրբեջանին արագորեն ավարտին հասցնել խաղաղության պայմանագրի կնքման գործընթացը։ Այդ մասին նշված է այսօր Բիշքեկում կայացած ՀԱՊԿ գագաթաժողովի ամփոփիչ հռչակագրում։

«Գոհունակությամբ արձանագրում ենք Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև ընթացող ակտիվ միջպետական երկխոսությունը։ Հանդես ենք գալիս կողմերի միջև համապարփակ կարգավորման և խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրման օգտին», - նշված է հայտարարության մեջ։

Հայաստանը ՀԱՊԿ գագաթնաժողովին չի մասնակցում:

Վերջին տարիներին ՀԱՊԿ-ի հետ կազմակերպության անդամ Հայաստանի հարաբերությունները սրված են՝ հատկապես 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի հարձակումից հետո։ Չնայած Երևանի պահանջներին՝ ՀԱՊԿ-ը մինչև օրս չի դատապարտել դաշինքի անդամ պետության դեմ այդ հարձակումը և չի արձանագրել, որ Ադրբեջանը Հայաստանից տարածքներ է օկուպացրել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց ԱԳՆ օրակարգում չկա․ Մնացական Սաֆարյան