Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը քննարկել է Հարավային Կովկասում խաղաղության գործընթաց

Թուրքիայի դրոշը, արխիվ

Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը քննարկել է Հարավային Կովկասում խաղաղության գործընթաց, հայտնում է Anadolu գործակալությունը:

«Հաշվի առնելով Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացում վերջին դրական զարգացումները, քննարկվել են նաև երկկողմ և տարածաշրջանային համագործակցության հնարավորությունները։ Խորհուրդը նաև վերահաստատել է Թուրքիայի կամքը՝ Հարավային Կովկասում խաղաղություն, կայունություն հաստատելու և զարգացում ապահովելու համար», - ասված է հայտարարությունում։

Խորհրդի նիստին մասնակցել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Երբ ստորագրվի վերջնական խաղաղության համաձայնագիր, պատրաստ կլինենք կարգավորել հարաբերությունները ՀՀ-ի հետ». Ֆիդան