Կրակոցներ Վաշինգտոնում՝ Սպիտակ տան մոտ. Ազգային գվարդիայի երկու զինվորներ կրակոցից ծանր վիրավորվել են, հայտնում է Reuters-ը՝ նշելով, որ կասկածյալը կալանավորվել է հարձակման ժամանակ ստացած հրազենային վնասվածքներից հետո։
Ըստ իրավապահների, կասկածյալը Վաշինգտոն նահանգում բնակվող 29-ամյա աֆղանցի Ռահմանուլլահ Լակալվալն է, տեղեկացնում է Reuters-ը:, տեղեկացնում է Reuters-ը՝ հղում անելով Թրամփի վարչակազմի երկու պաշտոնյաների, որոնք խոսել են անանունության պայմանով։ Հարձակումը քննվում է որպես ահաբեկչական գործողություն, ասել է մեկ պաշտոնյա։
Երկրորդ պաշտոնյայի խոսքով՝ Լակալվալը 2021 թվականին ԱՄՆ է ժամանել հատոկ ծրագրի շրջանակում, որը նախատեսված էր վերաբնակեցնել հազարավոր աֆղանցիների, որոնք օգնել էին ԱՄՆ-ին Աֆղանստանի պատերազմում:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տեղի ունեցածը որակել է «չարիքի, ատելության և ահաբեկչության ակտ»։
Պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը լրագրողներին հայտնել է, որ Թրամփը հրամայել է Վաշինգտոն տեղակայել ևս 500 գվարդիական զինվորի, որոնք միացել են քաղաքում արդեն իսկ գտնվող մոտ 2200 զինվորների: