Հարցեր Թուրքիայի խորհրդարանում «Զանգեզուրի միջանցքի» մասին, հորդորներ՝ բացել ՀՀ-ի հետ սահմանը

Your browser doesn’t support HTML5

Հայաստանն ու Ադրբեջանն այժմ քննարկում են «Զանգեզուրի միջանցքի» հարցը, երբ դա ու Հայաստանի Սահմանադրության հետ կապված խնդիրները լուծվեն, ու խաղաղության պայմանագիրը վերջնականապես ստորագրվի, Անկարան կբացի Հայաստանի հետ սահմանը, երեկ Թուրքիայի խորհրդարանում հայտարարել է արտգործնախարար Հաքան Ֆիդանը: