ԱՄՆ կոնգրեսը հավանություն է տվել Էփշտեյնի գործի նյութերը հրապարակելու նախագծին

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել մանկապղծության համար Միացյալ Նահանգներում մեղավոր ճանաչված, ապա բանտում ինքնասպան եղած Ջեֆրի Էփշտեյնի գործի նյութերը հրապարակելու նախագծին, հայտնում է Reuters-ը։

Ներկայացուցիչների պալատը նախագիծն ընդունել է 427:1 ձայների հարաբերակցությամբ:

Այն կարող է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ուղարկվել ստորագրման արդեն չորեքշաբթի օրը։ Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան հայտնել է, որ Թրամփը պլանավորում է ստորագրել, երբ այն հասնի իր սեղանին։