Պուտինն ու Նեթանյահուն քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը

Հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ Կրեմլի փոխանցմամբ՝ նրանք քննարկել են Գազայի հատվածում վերջին զարգացումները:

«Մտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի, այդ թվում՝ Գազայի հատվածում վերջին զարգացումների՝ հրադադարի համաձայնագրի և ձերբակալված անձանց փոխանակման վերաբերյալ», - ասված է հաղորդագրությունում

Պուտինն ու Նեթանյահուն անդրադարձել են նաև Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի և Սիրիայում հետագա կայունացման խթանման հարցերի:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսաստանն առաջարկել է Գազայի վերաբերյալ ՄԱԿ-ի բանաձևի իր սեփական նախագիծը