ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել երկու հոդվածով, ի պատասխան «Ազատության» հարցմանը փոխանցեցին Հակակոռուպցիոն կոմիտեից:
Հարցաքննությունից հետո Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ակնհայտ անարդար դատավճիռ, վճիռ կամ դատական ակտ կայացնելու, ինչպես նաև՝ պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու կամ լիազորություններն անցնելու հոդվածներով:
Գլխավոր դատախազի դիմել էր դատավորների անկախությունը երաշխավորող կառույցին՝ ԲԴԽ, ստացել նրանց համաձայնությունը հարուցելու քրեական հետապնդում, ինչից հետո իրավապահները մեղադրանք ներկայացրեցին դատավորին: Նաիրա Գրիգորյանը գեներել Մանվել Գրիորյանի դուստրն է: