Դելիի «Կարմիր ամրոց» պատմական համալիրի մոտ մեքենա է պայթել, առնվազն 13 զոհ կա

Aftermath of an explosion near the historic Red Fort in the old quarters of Delhi

Հնդկաստանի մայրաքաղաք Դելիի «Կարմիր ամրոց» պատմական համալիրի և համանուն մետրոյի կայարանի հարևանությամբ մեքենա է պայթել, որի հետևանքով զոհվել է առնվազն 13 մարդ, վիրավորվել՝ շուրջ 26-ը, հաղորդում է The Times of India-ն։

Պայթյունը տեղի է ունեցել նոյեմբերի 10-ի երեկոյան։ ԶԼՄ-ների հաղորդմամբ, այն այնքան հզոր է եղել, որ կոտրել է մի քանի մետր հեռավորությամբ գտնվող մեքենաների ապակիները, մի քանիսն անգամ հրդեհվել են։

Պայթյունի պատճառը դեռևս անհայտ է։ Մայրաքաղաքում արտակարգ դրություն է հայտարարվել։