Սլովակիայում երկու գնացքների բախման հետևանքով կան տասնյակ վիրավորներ

Սլովակիայում երկու գնացքների բախման հետևանքով տասնյակ ուղևորներ վիրավորվել են, հայտնել երկրի ներքին գործերի նախարարը։

Ներքին գործերի նախարարն ասել է, վթարի հետևանքով զոհեր չկան, տասնյակ մարդիկ թեթև վնասվածքներ են ստացել, իսկ 11-ը՝ տեղափոխվել են հիվանդանոց։

Վթարը տեղի է ունեցել մայրաքաղաք Բրատիսլավայի և Պեզինոկի միջև ընկած միջանցքում:

Սա վերջին մեկ ամսվա ընթացքում Սլովակիայում տեղի ունեցած երկրորդ վթարն էր։ Հոկտեմբերի 13-ին Սլովակիայի արևելքում երկու գնացքներ բախվել են, որի հետևանքով կար շուրջ 100 վիրավոր։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սլովակիայում երկու արագընթաց գնացքների բախման հետևանքով կա շուրջ 100 վիրավոր