Ֆիլիպիններում թայֆունի հետևանքով զոհերի թիվը հասել է 66-ի

Ֆիլիպիններում «Կալմաեգի» թայֆունի հետևանքով զոհերի թիվը հասել է 66-ի, հայտնում է CNN-ը:

Աղետների դեմ պայքարի գործակալությունը հայտնել է 26 անհետ կորածի և 10 վիրավորի մասին։

Թայֆունի հետևանքով ամենաշատ տուժել է Սեբու նահանգը: