«Մեր գործողությունները մշտապես պայմանավորված են լինելու Վեհափառ հայրապետի հորդորով». Սերժ Սարգսյան

«Մեր գործողությունները մշտապես պայմանավորված են լինելու Վեհափառ հայրապետի հորդորով», - այսօր Հակակոռուպցիոն դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Մենք մի քանի անգամ հայտարարել ենք, որ մեր քաղաքական ուժը ամբողջովին կանգնած է Վեհափառ հայրապետի, մեր եկեղեցու կողքին: Մեր գործողությունները մշտապես պայմանավորված են լինելու Վեհափառ հայրապետի հորդորով: Հենց Վեհափառ հայրապետը կես բառ ասի ցանկացած եկեղեցում, Հայաստանի ցանկացած կետում, մենք պատրաստ ենք այնտեղ կանգնելու», - ասաց Սարգսյանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Կաթողիկոսը հասկացրեց՝ մտադիր չէ հեռանալՄայր Աթոռից պնդում են՝ «բացեիբաց ճնշումներ են», վարչապետը վստահեցնում է՝ «Եկեղեցու վրա հարձակում չկա»