Հյուսիսային Կիպրոսը պետք է շտապ միանա Թուրքիային. Բահչելի

Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանի գլխավոր քաղաքական դաշնակիցը՝ «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին, Կիպրոսի թուրքական հատվածի՝ այսպես կոչված «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության» խորհրդարանի անդամներին կոչ է արել քվեարկության դնել Թուրքիային միանալու հարցը։

Բահչելիի հայտարարությունը հնչել է Հյուսիսային Կիպրոսում կիրակի օրը կայացած նախագահական ընտրություններից հետո, որոնցում հաղթել է հույների հետ հաշտեցման կողմնակից Թուֆան Էրհուրմանը։

«Հյուսիսային Կիպրոսի խորհրդարանը պետք է շտապ նիստ գումարի, չեղարկի ընտրությունների արդյունքները և քվեարկի Թուրքիային միանալու օգտին»,- հայտարարել է Բահչելին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Էրդողան․ «Կիպրոսի խնդրի ֆեդերատիվ լուծումն անհնարին է»


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գլոբալ քաղաքականության հինգ ոլորտ, որտեղ Թուրքիան առանցքային դեր է խաղում