ԵԱՀԿ գործող նախագահը աշխատանքային այցով կժամանի Հայաստան

Հոկտեմբերի 14-ին աշխատանքային այցով Հայաստան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի ԱԳ նախարար Էլինա Վալտոնենը, հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը:

Արտաքին գերատեսչության հաղորդմամբ՝ ԱԳՆ-ում կկայանա նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումը, որին կհաջորդի հանդիպման արդյունքներով համատեղ մամուլի ասուլիսը: