5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Ստամբուլում. կան վիրավորներ

Ստամբուլ, Թուրքիա, արխիվ

5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ստամբուլում, զոհեր չկան, հաղորդվում է 17 տուժածի մասին, որոնք վնասվել են ոչ թե ցնցումների, այլ խուճապի պատճառով։

Երկրաշարժը գրանցվել է Մարմարա ծովում՝ Ստամբուլից հարավ-արևմուտք։ Քաղաքային իշխանությունների տվյալներով՝ ավերածություններ չկան, տեղեկացնում են՝ իրենց աշխատակիցները քաղաքում քննություն կիրականացնեն։

Ստամբուլի քաղաքապետարանը բնակիչներին խնդրում է չմոտենալ կառույցներին, որոնք կարող են վնասված լինել և հետևել պաշտանական հաղորդագրություններին։

Ապրիլին ավելի քան 150 մարդ էր վիրավորվել Ստամբուլում, երբ 5․2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի ժամանակ ցատկել էին շենքերից։

2023-ի փետրվարին երկրի նորագույն պատմության ամենողբերգական 7․8 մագիտուդով երկրաշարժը, որը գրանցվել էր Թուրքիայի հարավում ու Սիրիայի հյուսիսում, ավելի քան 55 հազար մարդու կյանք խլեց, ավելի քան 107 հազարը վիրավորվեցին։