Մինսկում ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստին կմասնակցի Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ հեռավար, «Ազատությանը» հայտնեցին փոխվարչապետի գրասենյակից:
Երեք օրից՝ սեպտեմբերի 29 -ին, Բելառուսում կայանալու է ԱՊՀ ղեկավարների խորհրդի նիստը, և ինչպես հայտարարել է կառույցի գլխավոր քարտուղարի տեղակալ Իգոր Պետրիշենկոն, Հայաստանը նույնպես հաստատել է իր մասնակցությունը: Բելառուսցի պաշտոնյայի խոսքով, այժմ վարչապետ Փաշինյանը պետք է որոշի մասնակցության ֆորմատը:
Փաշինյանն այդ օրերին Ստրասբուրգում է լինելու, որտեղ մասնակցելու է ԵԽԽՎ աշնանային նստաշրջանին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյանը ելույթ կունենա ԵԽԽՎ նստաշրջանում