«ՊՆ-ը նույն տրամաբանությամբ, ինչ աշխատել է 2024-ին, 25-ին, աշխատելու է նաև 2026-ին». փոխնախարար

Your browser doesn’t support HTML5

Պաշտպանության փոխնախարարը չի հստակեցնում՝ հաջորդ տարվա բյուջով պաշտպանական ծախսերն ավելանալո՞ւ են, մնալու են նո՞ւյնը, թե՞ նվազելու են: Հրաչյա Սարգսյանը պնդեց՝ թվերից տեղյակ չէ, միևնույն ժամանակ հավելեց, թե աշխատանքի այն ծավալը, որ իրականացրել են 2025 թվականին, կիրականացնեն նաև 2026-ին: