Ըստ լրատվամիջոցների, ձերբակալվել է Ղազախստանի ԱԳ նախարարը

Ղազախստանի ԱԳ նախարար Մուրատ Նուրտլեուն, արխիվ

Ղազախական լրատվամիջոցների տեղեկություններով՝ այսօր Աստանայում ձերբակալվել է երկրի գործող ԱԳ նախարար Մուրատ Նուրտլեուն։ Այս մասին հաղորդում է Оrda լրատվական կայքը՝ նշելով, որ ղազախական դիվանագիտության ղեկավարին ձերբակալել են Չինաստան կատարած այցից անմիջապես հետո։

Կայքի տեղեկություններով՝ արտգործնախարարի ձերբակալության մասին տեղեկությունը հաստատվել է իրավապահների կողմից։

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Նուրտլեուից բացի ձերբակալվել է նաև գործարար Հաջի Հաջիևը և Ազգային անվտանգության կոմիտեի մի շարք բարձրաստիճան աշխատակիցներ։