Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն ժամանել է Հայաստան, տելեգրամյան էջում նշել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:
Ավելի վաղ ռուսական պետական ՏԱՍՍ գործակալությունը նշել էր, որ Մատվիենկոն կայցելի Երևան՝ «ռուս-հայկական միջպետական հարաբերություններին նոր լիցք հաղորդելու համար»։
Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները սրվել են հատկապես 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի հարձակումից հետո։ Չնայած Երևանի պահանջներին՝ ՀԱՊԿ-ը մինչև օրս չի դատապարտել դաշինքի անդամ Հայաստանի դեմ այդ հարձակումը և չի արձանագրել, որ Ադրբեջանը Հայաստանից տարածքներ է օկուպացրել։
Երևանն ի պատասխան մերժեց սահմանին ՀԱՊԿ դիտորդներ տեղակայելու առաջարկը, 2024-ին էլ վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ Երևանի անդամակցությունը դաշինքին դե ֆակտո սառեցված է, հնարավոր է՝ սառեցվի նաև դե յուրե, եթե դաշնակիցները չփոխեն իրենց դիրքորոշումը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մատվիենկոն, նախնական պայմանավորվածությամբ, Երևան կժամանի հունիսի 5-6-ըՄարտին էլ Վալենտինա Մատվիենկոն պաշտոնական այցով ժամանել էր Ադրբեջան, հանդիպել նախագահ Իլհամ Ալիևի հետ: