Հարավային Կորեայի նախագահական ընտրություններում հաղթել է Լի Ջե-Մյոնգը

Հարավային Կորեայում կայացած արտահերթ նախագահական ընտրություններում հաղթել է Դեմոկրատական կուսակցության թեկնածու Լի Ջե-Մյոնգը, հայտնում է Yonhap լրատվական գործակալությունը:

Երդմնակալության արարողության ժամանակ նա խոստացել է միավորել ազգը, վերականգնել տնտեսությունը և իրականացնել պրագմատիկ դիվանագիտություն՝ հիմնված ազգային շահերի վրա։

«Անկախ նրանից, թե ում եք աջակցել այս ընտրություններում, ես կծառայեմ որպես բոլորի նախագահ՝ ընդունելու և ծառայելու յուրաքանչյուր քաղաքացու», - ասել է Լի Ջե-մյունգը։

Հարավային Կորեայի Սահմանադրական դատարանն ապրիլի 4-ին միաձայն հավանություն տվեց նախագահ Յուն Սոկ Յոլի իմփիչմենթին։ 2024-ի դեկտեմբերին երկրի ընդդիմությունն իմփիչմենթի ենթարկեց նախագահին՝ երկրում ռազմական դրություն մտցնելու փորձի համար։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հարավային Կորեայում նախագահական ընտրություններ են