Քելբաջարում ականի վրա տրակտոր է պայթել

Ադրբեջանը հաղորդում է, թե Քելբաջարի շրջանի գյուղերից մեկում տրակտոր է պայթել ականի վրա։

Ըստ APA-ի, տրակտորի վարորդը վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց, կատարվում է քննություն։