Պուտինը շնորհավորել է Փաշինյանին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում Կրեմլի ղեկավարը շնորհավորել է Փաշինյանին ծննդյան 50–րդ տարեդարձի առիթով։

Հայկական կողմի հաղորդմամբ, Պուտինն ու Փաշինյանը քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր։

Ռուսաստանի նախագահականը հրապարակել է նաև Պուտինի՝ Փաշինյանին ուղղված հեռագիրը, որում ասվում է. «Ռուսաստանը և Հայաստանը պատմականորեն բարեկամական հարաբերություններ ունեն։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կարող ենք ապահովել այդ հարաբերությունների հետագա զարգացումը բոլոր ոլորտներում։ Սա, անկասկած, համապատասխանում է մեր ժողովուրդների հիմնարար շահերին և համապատասխանում է Եվրասիական տարածքում կայունության, անվտանգության և բարգավաճման ամրապնդմանը»։